понедельник, 27 июня 2011 г.

Հավաքեք բոլոր ձկնորսական պարագաները`գնում ենք ձկնորսության

 Այսօր ձկնորսության համաշխարհային օրն է:Շնորհավորում եմ ու խնդրում ձկնորսներին ձուկ որսալ միայն սիրողական,այլ ոչ թե նպատակային...

Ձկնորսների համար համաշխարհային տոնը սահմանվել է 1984 թ, Հռոմում կայացած ձկնորսության կարգավորման և զարգացման միջազգային կոնֆերանսի մասնակիցների կողմից:

Հավաքվեցի՞ք,դե ինչ գնում ենք տոնը պատշաճ կերպով նշելու:Հայկական <<շախի շուխայով>> առանց տարածքը կեղտոտելու և ձկներին շատ վնասելու:

пятница, 24 июня 2011 г.



 Նրան հանդիպեցի վերջերս: Զարմացած եմ,որ մասնագիտությամբ դիվանագետը կարող է անձնապես,այլ մարդ լինել:Որքան զրույցը  թեժանում էր,այնքան ես զարմանում էի...
Պարզվեց երեսուներկու  տարեկան տղան`Արթուրը, աշխատել է օդանավակայանում,եթե հիշում եք որտեղ երազում էի աշխատել ես:
Երբևէ չէի հանդիպել մեկին,որ այդքան տարված լինի երաժշտությամբ,այդքան քնքշանքով ու իր կյանքի մի իմաստը համարի երգն ու երաժշտությունը,գրի երաժշտություն և նվագի իր գրածը ,լինի մասնագիտությամբ դիվանագետ` սառը հայացքով,բայց սիրի ճանապարհորդել,շատ ուտել,զբաղվել հնաբանություններ ուսումնասիրելով և ժամանակ գտնի նկարահանվել գովազդներում:
Արթուրը ասաց,որ նպատակներ ունի իր ներկայիս գործը թողնել և իրականացնել իր երազանքը:Նա խոստացավ ինձ տալ իր իսկ կատարմամբ նկարահանած տեսահոլովակը:Ես կսպասեմ անհամբեր:
Դեռ ականջներիս զնգում է երաժշտությունը,որ կարողացա ճաշակել քո կատարմամբ...
Հետո էլ բողոքում են մեր սերունդից,գիտեմ որ քեզ պես շատ ու շատ հետաքրքիր անձիք կան,պարզապես...
Գործերիդ հաջողություն եմ մախթում `հավատալով,որ ապագյում ճանաչում կունենաս:


Արթուրը` ճանապարհորդություններից մեկի ժամանակ

среда, 22 июня 2011 г.


70 տարի առաջ(1941—1945),այս օրը սկսվեց Հայրենական Մեծ Պատերազմը: 



Մայիսի 9-ին,4 տարի անց այն ունեցավ ավարտ:Փառք ու պատիվ Հայրենական Պատերազմի զոհերին:

    пятница, 10 июня 2011 г.

    ԵԿԵՔ ԱՅՍՕՐ ՄԻ ՔՒՉ ԲԱՐԻ ԼԻՆԵՆՔ

    Խոսքս ուղղում եմ աշխատակիցներիս և բոլոր նրանց ում կյանքում հադիպել է սա:
     Հերիքա իրար միս ուտեք, չար լինել ու մեկդ մեկի հանդեպ թույն ներշնչեք:
    Մի քիչ թեթև ապրեք` ձեր իսկ լավի համար եմ ասում:Եկեք այսօր` գոնե այսօր մի փոքր բարի լինենք:Վաղվանից կարաք անել,այն ինչ ուզում եք,բայց այսօր տարբերեք ձեր օրը մնացած այլ օրերից: