вторник, 5 апреля 2011 г.

Ես



Երբ առիթ է լինում խոսել իմ մասին նախընտրում եմ սկսել 8-րդ դասարանում սովորելու ժամանակահատվածից: Ամենինչ փոխվել էր: Սիրահարվել էի: Հաջորթիվ վատ օրեր էին:



Շուտով ամենբան ընկավ հունի մեջ:Դպրոցին զուգահեռ հաճախում էի լրագրողական դասընթացների: Հաջողությունը իմ կողմից էր: Հոդվածներիս տպագրումը մի քանի ամսագրերում հանրային ռադիոյում ձաայնագրությունները և վերջապես Հանրային հեռուստատեսությունում, Արմենակոբում ունեցած իմ էջերի շնորհիվ ճանաչում էի ձեռք բերում: Այս ամենը ավարտվեց մի վարկյանում, երբ ես նախընտրեցի սովորել և դառնալ օտար լեզվի մանկավարժ: Իմ պես աշխուժ աղջկան դա միայն օգնեց արդեն 16 տարեկան հասակում ունենալ աշխատանք հեռախոսակապում, օդանավակայանում և այլ հաստատություններում: Համալսարանը ավարտելուց հետո ուսումնասիրեցի միջմշակույթային երկխոսություն անվամբ երկարատիվ դասընթացը: Այս ուսուցումը տվեց կյանքի ավելի մեծ փորձ, քան ես պատկերացնում էի: Բազմաթիվ երիտասարդներից

ընտրված 5 հոգիս մեկնեցինք Ռուսաստանի Հանրապետություն մասնակցելու կրթական ֆորումին, որտեղ և մենք էինք դասավանդում և մեզ էին դասավանդում: Կարծես պրպտումներս

չեն ավարտվել, ուսումնասիրելու մի նոր բան ես հաստատ կգտնեմ,շնորհակալություն հայտնելով այն երիտասարդին ով այդպես էլ չի իմանա որքան էի իրեն սիրում և փորձելով իր վատ վերաբերմունքին  հակառակ իրենից լավը ձգտումը օգտագործել որպես հաջողության բանալի:

Комментариев нет:

Отправить комментарий