четверг, 19 мая 2011 г.

ԿԱՐԱԲԱԼԱ

Ցանկացած Երևանցի հաստատ լսած կլինի Կարաբալա անունը:Մեկը ով զամբյուղը ձեռքին ծաղիկներ է վաճառել և բաժանել:Ինչպես մայրիկս է պատմում չկա մեկը,ով չսիրեր և չճանաչեր նրան:
Նրա մահից հետո 1991թ. Աբովյան փողոցում կանգնեցվում է արձան ի պատիվ Կարաբալայի(քանդակագործ Լևոն Թոկմաջյան):


Ասում եմ,որ Կարաբալան ծնվել է հարուստ ընտանիքում XX դարի սկզբին,Երեւան - Քանաքեռ թաղամասում:Նրա ծննդյան անունը Ստեփան Հարությունյան էր:
Երիտասարդական. Խորհրդայնացումից հետո ընտանիքի կորցնում է հարստությունը, սակայն, կյանքը շարունակվում էր. Դառնալով մի երիտասարդ տղամարդ, Ստեփան ամուսնացավ Հրազդանի Աշխենի հետ: Ստեփանը դատապարտվեց «հրապարակայնորեն իշխանություներին վիրավորելու համար» :Նրան փակել էի այն Նույն սենյակում,որտեղ բանտարկել էին մեծ հայ բանաստեղծ Չարենցին:



Աշխենը չսպասեց ամուսնուն և ամուսնացավ ուրիշի հետ: Երբ Ստեփանը ազատ արձակվեց բանտից, նա չուներ ոչ տուն, ոչ կին, կամ որդի (որդու հետ կինը արգելել էր տեսնել) . Ստեփանը այժմ «Կարաբալան», սկսեց տալ վարդեր աղջիկներին փողոցում Աստաֆյան (այժմ `- Աբովյան)փողոցում:
Կարաբալան մահացել է վաղ հասակում, սառցամահ լինելով ցրտից:


Մեզանից շատերը լսելով Կարաբալայի երգը գուցե չեն էլ մտածել,որ դա այն փողոցում գտնվող ծերունու արձան է:Ով մի պատմություն ունի,արձան որ վերջերս նկատեցի չկա: Ինչ է եղել,կամ ում է խանգարել չեմ կարող ասել:Կասեմ միայն,որ շատ տխրեցի,բայց պայծառացա երբ գլուխս վերև բարձրացրեցի և տեսա այն ծառանման գեղեցիկ ծաղիկները,որ թափվում էին ու փորձում լրացնել այդ փողոցի բացը:

1 комментарий:

  1. իմ ամենասիրելի արձաններից մեկն է մեր քաղաքում:
    պատմությունն էլ շատ հետաքրքիր էր, չգիտեի այդ մասին:

    ОтветитьУдалить