среда, 25 мая 2011 г.

Գույնի բուժիչ ուժը

Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև` բուժել։ Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող - գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց «Գույնի բուժիչ ուժը» աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային և գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում էր. «Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է»։ Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների` «կարմիր» և «կապույտ»։ Իր կարծիքով` հենց ա՛յդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։


Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող էֆեկտ։ Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։


Բացի այդ` դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև` օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։ Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային պրոցեսների, փորլուծության, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։


Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում են նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ Միևնույն ժամանակ` այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում և երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։
Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմուն և արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը։ Սեռական օրգաններին, միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։


Комментариев нет:

Отправить комментарий