суббота, 21 мая 2011 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՈՐԻԿ



   
                                           |


                                                    ԿՐԱԿՎԱԾ ԿԱՐՈՏՆԵՐ




Անկարող եմ ապրել ներկայով...
Այո, վաղուց
Ինքս ինձ բացակա եմ դրել.
Այպես է ապրածս կյանքը
Կարոտներս նորից են կրակվել
Մնացոզաց է մնացյալ տառապանքը...
            
                                       ***
կյանքը   հազար ու մի դաս,
Միշտ էլ պակաս կունենաս,
Շփոթմունքդ էլ քիչ կամ շատ
Ապրելուդ ձևն է այդ...



                                       ***
Երբեք
Պարտված  մի կարծիր անձդ
Քանզի մշտապես հաղթողներ չկան
Պարտված վիճակը կարևոր է խիստ
Որ խաղաղ քայլես  անցնելիք ճամփադ...


                                       













Ինձանից հեռանալ եմ ուզում

Գուցե մտացածին, կամ հակառակը,
Կամ գուցե երևակայությանս մեջ,
Թող որ չլինի պատրանք`
Պահանջ կա հոգուս մեջ...
Ինձնից հեռանալ եմ ուզում...և հաճախ
Փորձում վերագտնել,զգալ ինձ
Արդար է՞ արդյոք ձևն այդ-
Չեմ հասկանում, գուցե...
ԵՎ եսիս գնահատում եմ անկողմնակալ,
Անկողմնակալ քննարկում և ի՞նչ.
Արդյունքում մենակությունն է դաժան
Չունի խղճմտանք` խիղճ...
ՈՒզում եմ հանդիպել,զգալ եսըս,
Խորհուրդ գտնել,ու խորհել նրա հետ`
ԵՎ եսըս ու ես, որտեղ և ինչպես`
Կարո՞ղ ենք քայլել իրար հետ...
Ինքս ինձնից,հեռանալու կարիք ունեմ,
Կարիքավոր եմ ճշմարտության.
ՈՒզում եմ հեռվից ինձ նայել,
Որ գտնեմ իրական ճամփան:

Комментариев нет:

Отправить комментарий