пятница, 27 мая 2011 г.

Նարնջի հյութը կարող է նաև վնաս լինել

Օրական երկու բաժակ նարնջի հյութ խմելը կնոջ մոտ 2.4 անգամ մեծացնում է հոդատապի (պոդագրա) առաջացման հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով 22 տարեկանից բարձր 80000 իգական սեռի ներկայացուցիչների սննդակարգերը: Մինչդեռ հյութի մեկ բաժակն ավելացնում է հիվանդության առաջացման հավանականությունը 41%-ով:

Փորձագետները կարծում են, որ հիվանդությունն առաջացնում հյութի և ոչ ալկոհոլային խմիչքների մեջ առկա ֆրուկտոզայի բարձր մակարդակը, քանզի այն հանգեցնում է միզաթթուների գոյացմանը հոդերում, ինչպես նաև հիվանդագին այտուցների առաջացմանը: Հոդատապը շատ հաճախ պայմանավորված է նաև այնպիսի սննդակարգի պահպանման հետ, որն իր մեջ ներառում է ալկոհոլ կամ կարմիր միս:

Մեծ Բրիտանիայում հոդատապից տառապում են քաղաքացիների 1,5%-ը: Մինչդեռ այդ թվում կանանց թիվը վերջին 20 տարիներին աճել է: Նախորդ տարի գիտնականների մի խումբ հայտնաբերել է, որ 60-69 տարեկան կանանց 3,5%-ը, 70-79 տարեկաննե

րի` 4,6%-ը և 80-ից բարձր 5,6%-ը տառապում է հոդատապով:

2 комментария:

  1. Ափսոս, ես նարնջի հյութ այնքան էի սիրում.......:(

    ОтветитьУдалить
  2. Ասում են ամեն բան չափի մեջ է գեղեցիկ,ըմպի եթե սիրտդ է ուզում:

    ОтветитьУдалить